Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել Ռուսաստանի Նովգորոդի մարզում գտնվող ռազմաբազայի վրա
Ուկրաինան օդային հարձակում է իրականացրել Ռուսաստանի Նովգորոդի մարզում գտնվող ռազմաբազայի վրա

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի Նովգորոդի մարզում գտնվող ռազմաբազայի վրա։ Հարձակման թիրախը եղել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռահրետանային դիվիզիայի 13-րդ զինանոցը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների, նշված զինանոցը գտնվում է Կոտովո քաղաքի մոտ՝ Ուկրաինայի սահմանից մոտավորապես 680 կիլոմետր հեռավորության վրա։ Նշված բազայում պահվում են հրետանու արկեր, ականանետների ականներ, «Գրադ», «Սմերչ» և «Ուրագան» ռեակտիվ հրթիռային համակարգերի հրթիռներ, ինչպես նաև «Իսկանդեր» տիպի հրթիռներ, «ԷՍ-300» և «ԷՍ-400» օդային պաշտպանական համակարգերի հրթիռներ և զինամթերք «Թորի» համալիրի համար։