Ուկրաինան նախատեսում է 2024 թվականի ամռանը կամ աշնանը սկսել չորս նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ փոխհատուցելու պատերազմի պատճառով կորցրած հզորությունը
Ուկրաինան նախատեսում է 2024 թվականի ամռանը կամ աշնանը սկսել չորս նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ փոխհատուցելու պատերազմի պատճառով կորցրած հզորությունը

Ուկրաինան նախատեսում է 2024 թվականի ամռանը կամ աշնանը սկսել չորս նոր միջուկային ռեակտորների շինարարությունը՝ փոխհատուցելու պատերազմի պատճառով կորցրած էներգիան։ Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշենկոն։

Բոլոր չորս ռեակտորները կկառուցվեն Խմելնիցկի ատոմակայանում։ Ռուսական արտադրության սարքավորումների հիման վրա կկառուցվեն երկու էներգաբլոկներ, որոնք Ուկրաինան նախատեսում է ներկրել Բուլղարիայից, իսկ մյուս երկուսում կկիրառվեն արեւմտյան տեխնոլոգիաներ։

Նոր ռեակտորներով Ուկրաինան ցանկանում է փոխհատուցել Զապորոժիեի ատոմակայանի համար, որը ներկայումս վերահսկվում է ռուսական ուժերի կողմից։ Ուկրաինայի էներգետիկայի նախարարի խոսքով՝ նշված նախագծերի առաջին արդյունքները հնարավոր կլինի ստանալ 2,5 տարի անց։ Ներկայումս երեք էլեկտրակայաններ, որոնք գտնվում են Ուկրաինայի իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի կարիքների ավելի քան 55%-ը։ 1990 թվականի օգոստոսին Ուկրաինայի Գերագույն Ռադան հայտարարեց նոր ատոմակայանների կառուցման մորատորիումի մասին, սակայն մորատորիումը հանվեց 1993 թվականին։