Ուկրաինան Մոլդովայի հետ քննարկում է այն քաղաքացիների վերադարձի հարցը, ովքեր լքել են երկիրը զինվորական ծառայությունից խուսափելու համար
Կիևը Քիշնևի հետ քննարկում է Ուկրաինայի այն քաղաքացիների վերադարձի հարցը, ովքեր անօրինական կերպով լքել են Ուկրաինան՝ զինվորական ծառայությունից խուսափելու և Մոլդովայում մնալու նպատակով։
Այս մասին հայտարարել է Մոլդովայում Ուկրաինայի դեսպան Մարկո Շևչենկոն։
Շևչենկոյի խոսքով՝ Կիևը որոշակի երկխոսություն է վարում Քիշնևի հետ՝ Մոլդովայից զորակոչային տարիքի ուկրաինացիներին վերադարձնելու համար։
Դեսպանի խոսքով, Ուկրաինայից փախած որոշ մարդիկ ապաստան են ստացել Մոլդովայում, մինչդեռ նրանցից ոմանց գտնվելու վայրը պարզ չէ, նրանք կա՛մ մնում են սպասասրահում, կա՛մ տեղափոխվել են այլ երկրներ։
Նրա խոսքով՝ նման անձանց ստույգ թիվը հայտնի չէ։