Ուկրաինան Իսպանիայից, Դանիայից և Նիդեռլանդներից ռազմական տեխնիկա կստանա
Ուկրաինան Իսպանիայից, Դանիայից և Նիդեռլանդներից ռազմական տեխնիկա կստանա։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսպանիան մտադիր է Ուկրաինային հանձնել Հովկի զենիթահրթիռային համալիր , որը կտեղակայվի մինչև սեպտեմբեր և կամրապնդի հակաօդային պաշտպանության ներուժը։
Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսն իր ուկրաինացի գործընկեր Ռուստեմ Ումերովին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել ռազմական տեխնիկայի ապագա մատակարարման մասին։
Հայտնի է նաև, որ Դանիան և Նիդեռլանդները ամառվա ընթացքում Ուկրաինա կուղարկեն 14 Լեոպարդ 2A4 տանկ։ Ռազմական տեխնիկան վերջին ամիսներին վերանորոգման և ստուգման է ենթարկվում։