Ուկրաինան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություն
Ուկրաինան «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Ուկրաինան աջակցում է այն մարդկանց, ովքեր գնահատում են ազատությունը և իսկապես պատրաստ են պայքարել դրա համար։
«Ամբողջ աշխարհը տեսնում է, թե ինչ է տեղի ունենում Իրանում, սպանությունների քանակը, և թե ինչպես է իրանական ռեժիմը նպաստել պատերազմի և բռնության տարածմանը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Ուկրաինան չի մոռանում հազարավոր «Շահեդների» մասին, որոնք հարձակվում են մեր քաղաքների, գյուղերի և մարդկանց վրա։ Մենք՝ Ուկրաինայում, արդեն կայացրել ենք այս որոշումը և այդ կազմակերպությունը ճանաչել ահաբեկչական։ Մեր համար այս հարցը փակված է։ Աշխարհում բոլոր ահաբեկիչները արժանի են միանման վերաբերմունքի և դատապարտման։ Ոչ մեկը չպետք է հաղթի», – հայտարարել է Զելենսկին։