Ուկրաինան իրականացրել է գերիների 58-րդ փոխանակումը, որի արդյունքում 95 ուկրաինացի մարտիկ վերադարձել են հայրենիք
Ուկրաինան իրականացրել է գերիների 58-րդ փոխանակումը, որի արդյունքում 95 ուկրաինացի մարտիկ վերադարձել են հայրենիք։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Մեր 95 մարտիկները կրկին տանն են։ Այս ռազմիկները պաշտպանել են Մարիուպոլի և «Ազովստալի», Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Կիևի, Չեռնիգովի և Խերսոնի շրջանները։ Ամեն անգամ, երբ Ուկրաինան կազատի իր ժողովրդին ռուսական գերությունից, մենք ավելի ենք մոտենում այն օրվան, երբ ազատությունը կվերադառնա բոլոր նրանց, ովքեր գտնվում են ռուսական գերության մեջ», – ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Համակարգող շտաբի տվյալներով, Ռուսաստանի դատարանների կողմից դատապարտված բազմաթիվ ուկրաինացիներ վերադարձել են հայրենիք, այդ թվում՝ 28 հոգի, ովքեր դատապարտվել էին երկարաժամկետ, իսկ 20 հոգի՝ ցմահ ազատազրկման։
Բացի այդ, ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ ցուցաբերած օգնության համար։