Ուկրաինան Ղրիմի ափերի մոտ ոչնչացրել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավը
Ուկրաինան Ղրիմի ափերի մոտ ոչնչացրել է Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Սերգեյ Կոտով» պարեկային նավը։ Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ հատուկ գործողությունը համատեղ անցկացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական ստորաբաժանումը և ուկրաինական բանակի ռազմածովային ուժերը։
Ռուսական նավի վրա հարձակումն իրականացրել է ուկրաինական արտադրության ծովային անօդաչու «Magura V5» օդանավը, որից հետո պարեկային նավը վնասվել է երեք կողմից։
Ռուսական նավի վրա հարձակումը տեղի է ունեցել Կերչի նեղուցի մոտ։ Խորտակված նավի արժեքը մոտավորապես 65 միլիոն դոլար է։