Ուկրաինան Գերմանիայից նոր IRIS-T հակաօդային պաշտպանության համակարգ է ստացել
Ուկրաինան Գերմանիայից ստացել է IRIS-T նոր հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և խնդրել լրացուցիչ զինամթերք մատակարարել։
Զելենսկիի խոսքով՝ նոր համակարգերը Ուկրաինա են ժամանել մայիսի 30-ին։
«Մեզ նաև անհրաժեշտ են հրթիռներ, որպեսզի հակաօդային պաշտպանության համակարգերը բավարար հնարավորություններ ունենան ռուսական հարձակումները հետ մղելու համար», – նշել է Ուկրաինայի նախագահը։
Տեղեկության համար՝ IRIS-T SLM (միջին հեռահարության) և SLS (կարճ հեռահարության) համակարգերը համարվում են Եվրոպայի ամենաժամանակակից ցամաքային հակաօդային պաշտպանության համակարգերից մեկը։ Ուկրաինան դրանք օգտագործում է կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։ Համակարգը գործում է մոտ 40 կիլոմետր շառավղով և ունի 360 աստիճանի ծածկույթ։