Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են գերիների
Ուկրաինան և Ռուսաստանը փոխանակել են 185 զինվորական գերիների: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու խոսքով՝ դրանք Ուկրաինայի զինված ուժերի, Ազգային գվարդիայի և Պետական սահմանային ծառայության զինվորներ, շարքայիններ, սերժանտներ և սպաներ են:
«Նրանք պաշտպանել են մեր երկիրը Մարիուպոլում և Ազովստալում, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Խերսոնի, Զապորոժիեի, Սումիի, Կիևի և Կուրսկի մարզերում: Նրանց թվում են նրանք, ովքեր տարիներ շարունակ՝ 2022 թվականից, գտնվել են ռուսական գերության մեջ», – նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել փոխանակմանը մասնակցած բոլորին: Համակարգող շտաբը հայտնել է, որ սա գերիների 75-րդ փոխանակումն է:
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ 185 ուկրաինացի զինծառայողներից բացի, վերադարձվել է նաև մեկ ուկրաինացի քաղաքացիական անձ, որը ռուսները գերի էին վերցրել 2022 թվականին:
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ այսօր ազատ արձակված զինծառայողների կեսից ավելին գերի են վերցվել 2022 թվականին, որոնցից մի քանիսը Մարիուպոլի պաշտպանության ժամանակ: Համաձայն համակարգող շտաբի՝ ազատ արձակվածների թվում է եզակի ուղղաթիռային գործողության մասնակից – Ազովստալում օդային կամուրջի մասնակից:
Ազատ արձակվածներից ամենափոքրը 26 տարեկան է, իսկ ամենամեծը՝ 62։