Ուկրաինան և Պորտուգալիան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինան և Պորտուգալիան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել: Նշված համաձայնագիրը Լիսաբոնում ստորագրվել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Պորտուգալիայի վարչապետ Լուիս Մոնտենեգրոյի միջև։
Պայմանագրի համաձայն՝ Պորտուգալիան այս տարի Ուկրաինային կտրամադրի առնվազն 126 մլն եվրոյի ռազմական օգնություն։
«Ուկրաինան և Պորտուգալիան կհամակարգեն և կշարունակեն իրենց համատեղ ջանքերը՝ աջակցելու մեր երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին»,- նշված է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Պորտուգալիան դարձավ 12-րդ երկիրը, որը ստորագրեց անվտանգության երկկողմ համաձայնագիր Ուկրաինայի հետ՝ Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Կանադայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Ֆինլանդիայից, Լատվիայից, Իսպանիայից և Բելգիայից հետո: