Ուկրաինան և Մոլդովան կստանան թեկնածուի կարգավիճակ այն առումով, որ կան որոշ պայմաններ և այն կկատարվի, դա կլինի նաև Վրաստանի համար դեպի Եվրամիություն հստակ ճանապարհ. Ջոզեֆ Բորել
Ուկրաինան և Մոլդովան կստանան թեկնածուի կարգավիճակ այն առումով, որ կան որոշ պայմաններ և այն կկատարվի, դա կլինի նաև Վրաստանի համար դեպի Եվրամիություն հստակ ճանապարհ. Ջոզեֆ Բորել

Ուկրաինան և Մոլդովան կստանան թեկնածուի կարգավիճակ այն առումով, որ կան որոշ պայմաններ, և եթե դրանք կատարվեն, դա Վրաստանի համար կլինի նաև հստակ ճանապարհ դեպի Եվրամիություն,- այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

Նաև, Ջոզեֆ Բորելի խոսքով, այսօրվա գագաթնաժողովի ընթացքում քննարկվելու են Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքները։

«Այժմ կխոսենք Մոլդովայի, Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության մասին։ Ուկրաինան և Մոլդովան կստանան թեկնածուի կարգավիճակ այն առումով, որ կան որոշ պայմաններ և այն կկատարվի։ Վրաստանի համար հստակ ճանապարհ կլինի նաև դեպի Եվրամիություն: Պատերազմի հետևանքների մասին խոսելով՝ մենք շատ ենք ցավում դրա համար։ Պարենի գների և սակավության առումով Ռուսաստանը փորձում է ճգնաժամ հրահրել, քանի որ շատ երկրներ կախված են ցորենից: Մենք աջակցում ենք ուկրաինական նավահանգիստները ապաարգելափակելու ՄԱԿ-ի փորձին: Պատժամիջոցները չեն տարածվում ռուսական ապրանքների վրա, սակայն գները անշեղորեն աճում են։ Դա հատկապես երևում է Աֆրիկայում, որտեղ գներն աճել են 60 տոկոսով»,- ասել է Բորելը։

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության գագաթնաժողովը, որի ժամանակ եվրոպացի առաջնորդները պետք է որոշեն Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրամիությանը անդամակցության դիմումները։

Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հրապարակեց իր գնահատականը երեք ասոցացված երկրների դիմումների վերաբերյալ, ըստ որոնց՝ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Եվրոպայի խորհրդին Ուկրաինային և Մոլդովային տրամադրել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ՝ պարտադիր պայմաններով, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, մինչ նա կատարի այն պայմանները որոնք անհրաժեշտ են կարգավիճակի համար։