Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին
Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել անվտանգության ոլորտում համագործակցության մասին։
Վավերացման արարողությանը ներկա են եղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
Համաձայնագրի ստորագրումից հետո Շոլցը սոցիալական ցանցում հրապարակել է Զելենսկու հետ համատեղ լուսանկարը։ Նրանց թիկունքում կանգնած են նաևԳերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոկը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահի հետ պայմանագիր է ստորագրել անվտանգության երկարաժամկետ պարտավորությունների վերաբերյալ։
«Պատմական քայլ. Գերմանիան կշարունակի աջակցել Ուկրաինային Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի դեմ»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Միաժամանակ Գերմանիան հայտարարեց Ուկրաինային 1,1 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ մատակարարելու մասին։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Գերմանիան պարտավորվել է Ուկրաինային տրամադրել ընդհանուր 28 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն։