Ուկրաինան դադարեցնում է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ուկրաինան դադարեցնում է առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս որոշումն այսօր ընդունել է Ուկրաինայի կառավարությունը։
«Ռուսական ներմուծման արգելքը կարգելափակի տարեկան առնվազն 6 միլիարդ դոլարի եկամուտ։ Սա նշանակում է, որ հակառակորդի բյուջեն չի ստանալու այդ միջոցները, չի կարող դրանք օգտագործել պատերազմը ֆինանսավորելու համար։ Մենք դա օրինականացրել ենք այսօր՝ համաձայն Նախարարների կաբինետի որոշման», – ասել է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Յուլիա Սվիրիդենկոն։
Ռուսական արտադրանքի նկատմամբ էմբարգո հաստատելու վերաբերյալ հայտարարություն են արել նաև Գերագույն Ռադայում։
«Ռուսաստանի Դաշնության դեմ առևտրային էմբարգո է սահմանվել։ Ռուսաստանի Դաշնությունից ապրանքների ներմուծումը Ուկրաինայի մաքսային տարածք արգելված է»,- ասել է Գերագույն Ռադայում նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը։
Միևնույն ժամանակ նախարարների կաբինետի որոշմամբ չեղարկվել է Բելառուսի հետ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին պայմանագիրը։