Ուկրաինան առաջին անգամ բնական գազ է ստանում Ադրբեջանից նոր երթուղով
Ուկրաինան առաջին անգամ բնական գազ է ստանում Ադրբեջանից նոր երթուղով

Ուկրաինայի պետական նավթագազային ընկերության տվյալներով՝ Ուկրաինան առաջին անգամ փորձնական ռեժիմով ստացել է ադրբեջանական բնական գազ՝ Տրանսբալկանյան միջանցքով՝ Ռումինիայի և Բուլղարիայի տարածքով։

«Նեֆտեգազ»-ը բնական գազի մատակարարման պայմանագիր է կնքել SOCAR Energy Ukraine-ի հետ։

Տեղեկության համար, հուլիսին ուկրաինական լրատվամիջոցները գրել էին, որ Տրանսբալկանյան միջանցքով փորձնական ռեժիմով օրական տեղափոխվում է 160 խորանարդ մետր բնական գազ։

Այսօր Ուկրաինան բնական գազ է ստանում հիմնականում Հունգարիայից, Լեհաստանից և Սլովակիայից։