Ուկրաինան անպատասխանատու է անվանել ռուս մարզիկների Փարիզի խաղերին մասնակցելու թույլտվության որոշումը
Ուկրաինայի սպորտի և երիտասարդության նախարարի պաշտոնակատար Մատվեյ Բեդնին արձագանքել է Միջազգային օլիմպիական կոմիտեի որոշմանը, որը թույլ է տալիս ռուս և բելառուս մարզիկներին չեզոք կարգավիճակով մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին։
«Մենք խստորեն դատապարտում ենք Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի անդամների անպատասխանատու որոշումը։
Ինչ վերաբերում է 2024 թվականի խաղերին Ուկրաինայի մասնակցությանը, մենք որոշում կկայացնենք ավելի ուշ՝ Ուկրաինայի մարզական հանրության և երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո»,- ասել է Բեդնին։