Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ռուսական Սարատով և Էնգելս քաղաքների վրա, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ուկրաինական 20 անօդաչու թռչող սարք
Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է ռուսական Սարատով և Էնգելս քաղաքների վրա, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ խոցվել է ուկրաինական 20 անօդաչու թռչող սարք

ԶԼՄ-ների տվյալներով՝ Ուկրաինան անօդաչու սարքերով հարձակվել է ռուսական Սարատով և Էնգելս քաղաքների վրա։ Էնգելսում է գտնվում ՏՈՒ-95 ռազմավարական ռմբակոծիչների համար նախատեսված օդանավակայանը։

Սարատովում անօդաչու թռչող սարքի հարձակման փաստը հաստատել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը։

Նրա խոսքով՝ բեկորներն ընկել են բնակելի համալիրի վրա, որտեղից մինչև զորամաս և Էնգելսի ռազմական օդանավակայան կա 12 կիլոմետր հեռավորության վրա։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը գիշերը խոցել է ուկրաինական 20 անօդաչու թռչող սարք։