Ուկրաինան անհայտ կորած է ճանաչել 55 հազար մարդու
Ուկրաինան անհայտ կորած է ճանաչել 55 հազար մարդու

Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի արդյունքում անհայտ կորած ուկրաինացիների ռեեստրում գրանցված է 55 հազար մարդ, որոնց մեծ մասը զինվորականներ են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Լեոնիդ Տիմչենկոն։

Նրա խոսքով, պարբերաբար պարզվում է այս ցուցակում հայտնվածների մահվան փաստը։

«Այս ցուցանիշը բավականին դինամիկ է։ Երբ պարզվում է անհայտ կորածների գտնվելու վայրը, որոշ դեպքերում պարզվում է, որ քաղաքացին, օրինակ, գերության մեջ է»,- ասել է Տիմչենկոն։

Միասնական ռեգիստրը, որտեղ սկսել են մուտքագրվել անհայտ կորած քաղաքացիների տվյալները, գործարկվել է Ուկրաինայում 2023 թվականի մայիսին։ Այն ժամանակ երկրի ՆԳՆ-ն հայտարարեց մոտ 23 հազար անհայտ կորածների մասին։ 2024 թվականի հուլիսին նախարարությունը թարմացրել է տվյալները և հայտարարել, որ գրանցամատյանում գրանցվել է 42 հազար ուկրաինացի։