Ուկրաինան ԱՄՆ-ից կստանա տասը հեռահար անօդաչու թռչող սարք: «Բի Բի Սի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պենտագոնի մամուլի խոսնակ Ջեսիկա Մաքսվելը։
Ինչպես գրում է լրատվամիջոցը, խոսքը Switchblade-600 սարքերի մասին է, որը կամիկաձե դրոն է։ Նրանք կարող են թռչել մինչև 40 կմ, ինչպես նաև թռչել 40 րոպե՝ սպասելով թիրախին։ Դրանք կարող են օգտագործվել զրահատեխնիկայի և այլ թիրախների դեմ։ Դրանք օգտագործվում են միայն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բանակներում։
Ինչպես հաղորդում է BBC-ն, գարնանը ԱՄՆ-ն Ուկրաինային հանձնել է Switchblade-300 անօդաչու սարքերը։ Այս կամիկաձե դրոնները կարող են թռչել միայն մինչև 15 կմ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը չի հստակեցրել, թե երբ կմատակարարվի նշված տեխնիկան։