Ուկրաինան 35 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ռուսաստանի ուղղությամբ
Ուկրաինան 35 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ռուսաստանի ուղղությամբ

Ուկրաինան 35 անօդաչու թռչող սարք է արձակել Ռուսաստանի ուղղությամբ, որոնք հրդեհ են բռնկել նավթավերամշակման գործարանում, հայտնում է Reuters-ը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կրասնոդարի մարզում 17 անօդաչու թռչող սարք է խոցվել, չորսը՝ Մոսկվայի մարզում, մնացած վեցը՝ այլ շրջաններում։

Կրասնոդարի նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, մեկ մարդ մահացել է սրտի կաթվածից։

Սլավյանսկի վարչական շրջանի ղեկավար Ռոման Սինյագոսկին հայտնել է, որ նավթավերամշակման գործարանի աշխատակիցները տարհանվել են, միջադեպի հետեւանքով շրջակա բնակավայրերին վտանգ չի սպառնում։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մերձմոսկովյան երեք թաղամասերում անօդաչու թռչող սարքերի խոցման հետևանքով ոչ ոք չի տուժել։

Ուկրաինայի կողմից արձակված չորս անօդաչու թռչող սարքեր Բելգորոդում վնասել են էլեկտրահաղորդման գծերը։

Ինչպես գրում է «Reuters»-ը, սա Ուկրաինայի ամենամեծ օդային գործողություններից մեկն է Ռուսաստանի տարածքում։