Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ անցյալ գիշեր Ռուսաստանը «Շահեդ» և «Գերբերա» տեսակի հրթիռային անօդաչու սարքերով օդային հարվածներ է հասցրել Ուկրաինային

13:46, 04.10.2026

Անցյալ գիշեր Ռուսաստանը «Շահեդ» և «Գերբերա» տեսակի հրթիռային անօդաչու թռչող սարքերով օդային հարվածներ է հասցրել Ուկրաինային:

Ուկրաինական ԶԼՄ-ները, հղում անելով երկրի ռազմաօդային ուժերին, գրում են, որ արձակված 135 ԱԹՍ-ներից 123-ը խոցվել կամ կալանվել են: Գերատեսչության տվյալներով՝ օդային հարվածներն ուղղված են եղել հինգ ուղղություններով, իսկ օդում չեզոքացված դրոնների բեկորներն ընկել են ևս հինգ վայրերում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարվածների հետևանքով Դեսնյանսկի շրջանի ոչ բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել:

Նմանատիպ