Ուկրաինական ուժայինները հայտարարել են, որ Սև ծովում խոցել են ռուսական ռազմածովային նավ, որի հետևանքով այն շարքից դուրս է եկել
Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ուժերը պնդում են, որ ուկրաինական ուժերը Սև ծովում հարվածել են Ռուսաստանի ռազմածովային նավի, որի արդյունքում նավը շարքից դուրս է եկել։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Նովոռոսիյսկի մոտակայքում ուկրաինական արտադրության մարտական անօդաչու թռչող սարքով ճշգրիտ հարված են հասցրել և ոչնչացրել են ռուսական նավի էլեկտրոնային հետախուզության սարքավորումները։
Նրանց խոսքով՝ նշված նավի վերականգնումը Ռուսաստանին մեծ գումարներ կարժենա։
Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ ավիահարվածի պահին ռադիոէլեկտրոնային հետախուզություն էր իրականացնում MPSV07 տիպի բազմաֆունկցիոնալ նավը, որի արժեքը 60 միլիոն դոլար է։ Նրանց խոսքով՝ Ռուսաստանն ընդհանուր առմամբ ունի 4 նման նավ։