Ուկրաինական ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները վերջին մի քանի ժամում խոցել են մեկ ինքնաթիռ և 12 «Շահիդ»
Ուկրաինական ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները վերջին մի քանի ժամում խոցել են մեկ ինքնաթիռ և 12 «Շահիդ»

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տեղեկատվության համաձայն՝ ուկրաինացի զինվորականները վերջին մի քանի ժամում խոցել են մեկ ինքնաթիռ և 12 «Շահիդ»։ Պայթյուններ են տեղի ունեցել Խարկովում և Խերսոնում: Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Խերսոնում տեղի ունեցած հարձակումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել։

Նաև հայտնի է դարձել, որ ուկրաինացի զինվորականները լքել են Ավդեևկան և տեղափոխվել նոր դիրքեր։ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այս մասին արդեն պաշտոնապես հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինին։

Արևմտյան ռազմական փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի Ավդեևկա քաղաքից դուրս գալու պատճառը օդային տարածքում Ռուսաստանի գերազանցությունն էր։