Ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի Ռուսաստանին ուկրաինա-բելառուսական սահմանին. Վոլոդիմիր Զելենսկի
«Մենք պայմանավորվել ենք, որ ուկրաինական պատվիրակությունը առանց նախապայմանների կհանդիպի Ռուսաստանին ուկրաինա-բելառուսական սահմանին՝ Պրիպյատ գետի մոտ»,- այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին:
Զելենսկին ասել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսում տեղակայված բոլոր ինքնաթիռները, ուղղաթիռներն ու հրթիռները տեղում մնալու պատասխանատվությունը՝ ուկրաինական պատվիրակության մեկնման, բանակցությունների և վերադարձի ժամանակ։