Ուկրաինական մեդիա – Ուկրաինայի բանակի որոշ բրիգադներ դուրս են եկել Կուրսկի շրջանից
Ուկրաինայի բանակի որոշ բրիգադներ դուրս են եկել Ռուսաստանի Կուրսկի շրջանից։
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի բանակի հարձակման ֆոնին Ուկրաինան որոշում է ընդունել դուրս բերել իր ամենամարտունակ բրիգադները ռուսական տարածքից։
Տարածված տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի իշխանությունները դուրս են բերել բրիգադները Կուրսկից՝ շրջապատման վտանգի պատճառով։
Ուկրաինական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու շաբաթ առաջ ռուսական անօդաչու թռչող սարքերի էլիտար խումբը խաթարել է ուկրաինական մատակարարման գծերը։
Փետրվարի 25-ին նպատակային հարվածների հետևանքով շարքից դուրս է եկել Ուկրաինայի տասնյակ տրանսպորտային միջոցներ Սուջա քաղաքի մոտ։
Քաղաքը հանդիսանում էր Կուրսկի շրջանում տեղակայված 10,000-անոց ուկրաինական խմբավորման հիմնական բազան։
Ուկրաինայի բանակի ստորաբաժանումները անցյալ տարվա օգոստոսին ներխուժեցին Ռուսաստանի Կուրսկի շրջան։