Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ առավոտից տագնապի ազդանշանները ակտիվացել են երկրի գրեթե ողջ տարածքում
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ առավոտից տագնապի ազդանշանները ակտիվացել են երկրի գրեթե ողջ տարածքում, բացառությամբ Ղրիմի ու Խերսոնի, որոնք օկուպացված են Ռուսաստանի կողմից։
Ուշ գիշերին օկուպանտները հերթական հարձակումն են սկսել Զապորոժիեի վրա։ Այս մասին հայտնել է Զապորոժիայի շրջանի ռազմական վարչակազմի հրամանատար Անատոլի Կուրտևը։ Նրա տեղեկություններով՝ Ռուսաստանի թիրախ են դարձել երկու քաղաքների ենթակառուցվածքներ։