Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն առաջիկայում կազատվի զբաղեցրած պաշտոնից
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն առաջիկայում կազատվի զբաղեցրած պաշտոնից

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն առաջիկայում կազատվի զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ուկրաինական «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ հենվելով Նախարարների կաբինետի և Գերագույն ռադայի իր աղբյուրների վրա։ Բացի այդ, այս մասին Telegram-ի ալիքում գրում է ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը։

Ինչպես նշում է հրատարակությունը, պաշտպանության նախարար կարող է նշանակվել Պետական ​​գույքի հիմնադրամի ղեկավար Ռուստեմ Ումերովը։ Ըստ լրատվամիջոցի՝ հաջորդ շաբաթ խորհրդարանը հավանաբար կքննարկի պաշտպանության նախարարին պաշտոնանկ անելու հարցը։ «Ուկրաինսկայա պրավդա»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դիտարկվում է Ռեզնիկովի թեկնածությունը Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի պաշտոնում։

Օգոստոսի 10-ին «Ուկրաինսկայա պրավդան» գրել էր, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինող է փնտրում Ռեզնիկովին և դիտարկում է առնվազն երկու թեկնածուի։

Օգոստոսի 28-ի ասուլիսում Ռեզնիկովը հայտարարեց, որ նախագահի հետ քննարկել է այլ պաշտոնի անցնելու հնարավորությունը, թեև որոշումը պետք է կայացնի անձամբ Վոլոդիմիր Զելենսկին։