Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական զինուժը հրթիռակոծել է Օդեսայի շրջանը

16:20, 26.04.2022

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուսական զինուժը հրթիռակոծել է Օդեսայի շրջանը։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դնեստրյան ծոցի վրայով կամուրջը, որն ընկած է Սև ծովի հյուսիս-արևմտյան մասում և միանում է Զատոկային, վնասվել է։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Բելգորոդ-Դնեստր մարզից դեպի Օդեսա երթևեկությունն արգելափակված է։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են նաև, որ մեքենաները երթևեկում են պալանի միջով։

Միաժամանակ, ինչպես գրում են լրատվամիջոցները, հաղորդվում է, որ Ռուսաստանի կողմից արձակված հրթիռը խոցել է բնակեցված տարածքում գտնվող առանձնատուն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։

Նմանատիպ