Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ, ռուս զինվորականները սկսել են գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուս զինվորականները սկսել են գրոհել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը։ Այս մասին հայտարարել է Ազովի լեգեոնի հրամանատարի տեղակալ Սվյատոսլավ Պալմարը։
«Մեզ ողջ գիշեր ռմբակոծել են ավիահարվածներով, զոհվել է երկու խաղաղ բնակիչ, իսկ այժմ «Ազովստալը» ենթարկվում է հարձակման»,- ասել է Պալամարը։
Ազովի լեգեոնի հրամանատարի տեղակալը ուկրաինական լրատվամիջոցներին ասել է, որ իրենք տեղյակ են, որ նախագահ Զելենսկին տեղեկացված է իրավիճակի մասին, և այդ պատճառով ակնկալվում է, որ կտրուկ գործողություններ կձեռնարկեն։