Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսները ներխուժել են «Ազովստալ» գործարան
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսները ներխուժել են Մարիուպոլի «Ազովստալ» գործարան։
Ինչպես հայտնի է, գործարանում դեռևս գտնվում են ուկրաինացի մարտիկներ և քաղաքացիներ, որոնք չեն տարհանվել։
Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով սեփական աղբյուրին, մայիսի 3-ին հարձակման է ենթարկվել «Ազովստալ» գործարանը, և ռուս զինվորականներն այսօր կարողացել են ներթափանցել գործարան։ Մինչ այդ գործարանը ինտենսիվ ռմբակոծվել էր։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ գործարանում այս պահին ծանր մարտեր են ընթանում։ Ուկրաինացի զինվորականների հետ կապը խզվել է: