Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսները Մարիուպոլում սպանել են լիտվացի ռեժիսոր Մանտաս Կվեդարավիչյուսին
Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում, որը գտնվում է ռուսական ուժերի շրջափակման մեջ, ռուսները սպանել են լիտվացի ռեժիսոր Մանտաս Կվեդարավիչյուսին։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հիմնվելով ռեժիսոր Վիտալի Մանսկու վրա։
«Մեր ընկերը՝ Լիտվացի վավերագրող Մանտաս Կվեդարավիչյուսը սպանվել է այսօր Մարիուպոլում՝ տեսախցիկը ձեռքին»,- գրել է Վիտալի Մանսկին։
Կվեդարավիչյուսը 2016 թվականին Դոնբասի պատերազմի մասին ֆիլմ է նկարահանել, որը կոչվում է «Մարիուպոլոս»։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի փետրվարի 14-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում։