Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը կրակ է բացել Վիննիցայի շրջանի ուղղությամբ
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը կրակ է բացել Վիննիցայի շրջանի ուղղությամբ։ Վինիցայի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Բորոզովի խոսքով՝ կան զոհեր և վիրավորներ։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը կրակ է բացել՝ Ժմերինկի և Կազատին բնակավայրերի ուղղությամբ։
«Ժմերինկա քաղաքը և Կազատինը գտնվում են ռուսական հարձակման տակ։ Հակառակորդը հարձակվում է կրիտիկական ենթակառուցվածքների վրա: Ցավոք, կան զոհեր և վիրավորներ»,- գրել է Բորիզովը։
Բորիզովի խոսքով, տեղում աշխատում են փրկարարները, ոստիկաններն ու հատուկ ծառայությունները։