Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի և Նիկոլաևի էներգետիկ օբյեկտներին
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայի և Նիկոլաևի էներգետիկ օբյեկտներին

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը հարվածներ է հասցրել Օդեսայում և Նիկոլաևում տեղակայված էներգետիկ օբյեկտներին։

«Եվրոպեյսկայա պրավդա»-ի փոխանցմամբ՝ կան վիրավորներ։ Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ առկա տվյալների համաձայն՝ վիրավորվել է 2 մարդ, վնասվել են էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները, ինչպես նաև բնակելի տներ և մի քանի ավտոմեքենա։

Համաձայն տարածված տեղեկությունների՝ Ուկրաինայի տարածքի վրա հերթական հարձակման ժամանակ Ռուսաստանը օգտագործել է անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։ Ուկրաինայի Զինված ուժերի տվյալներով՝ Օդեսայի մարզում խոցվել է ռուսական «Շահիդ» տիպի երկու անօդաչու թռչող սարք, իսկ Նիկոլաևում ոչնչացվել է 12 անօդաչու թռչող սարք, իսկ Օդեսայում ուկրաինացի զինվորականները կարողացել են ոչնչացնել ռուսական երկու հրթիռ։ Մեկ հրթիռ ընկել է ենթակառուցվածքի օբյեկտի վրա։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարում է, որ ռուս զինվորականները վերջին օրվա ընթացքում ակտիվացել են Բախմուտի ուղղությամբ։ Վերջին 24 ժամվա ընթացքում նրանք 29 հարձակում են իրականացրել։