Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 19 հրթիռ և 32 անօդաչու թռչող սարք՝ «Շահեդ» տեսակի
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 19 հրթիռ և 32 անօդաչու թռչող սարք՝ «Շահեդ» տեսակի

Ողջ գիշեր Ուկրաինայի բոլոր շրջաններում հայտարարվել է օդային տագնապ։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 19 հրթիռ և 32 անօդաչու թռչող սարք։

Ինչպես նշում է Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը, Ռուսաստանը գիշերը հրթիռային հարված է հասցրել Խարկովին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Առնվազն չորս մարդ վիրավորվել է, ենթակառուցվածքները վնասվել են։