Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը ռմբակոծել են Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը

Ռուսական ուժերը ռմբակոծել են Դոնեցկի մարզի Տորեցկ քաղաքը, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Դոնեցկի շրջանային դատախազության տվյալներով՝ ռմբակոծության հետեւանքով երեք քաղաքացի է զոհվել, հինգը՝ վիրավորվել։

Դատախազության տվյալներով՝ ռուսական բանակը կեսօրին երկու ավիահարված է հասցրել Տորեցկի վրա։ Ռմբակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքները։

Տուժածները տարբեր ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են։