Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին և Դնեպրոպետրովսկի շրջանին
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին և Դնեպրոպետրովսկի շրջանին

Ռուսական ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Խարկովին: Զոհվել է 46-ամյա կին: Ուկրաինական լրատվամիջոցները համապատասխան տեղեկատվություն են տարածում՝ հիմնվելով Խարկովի ռազմական շրջանի վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի վրա։

Ռուսական բանակը հրթիռային հարձակում է իրականացրել Խարկովի երկու շրջանների վրա, ռմբակոծվել են արդյունաբերական և ենթակառուցվածքային օբյեկտները։

Գիշերը «Գրադից» ռմբակոծվել է Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաքը։ Վիրավորվել է չորս մարդ։

Լրատվամիջոցների տվյալներով՝ վնասվել է ավելի քան 30 բազմահարկ շենք ու առանձնատուն, ինչպես նաև դպրոցներ ու վարչական շենքեր։

Նիկոպոլը մնացել է առանց ջրամատակարարման՝ ջրի պոմպակայանի վնասման պատճառով: