Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը գրավել են Խերսոնի երկաթուղային կայարանը և գետային նավահանգիստը
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերը մտել են Խերսոն քաղաք։
Հաղորդվում է, որ ռուսական ուժերը քաղաքը գրավել են երկաթուղային կայարանը և գետային նավահանգիստը: Գիշերվա ընթացքում Խերսոնում լսվել են կրակոցների և պայթյունների ձայներ։
Ըստ ԶԼՄ-ների՝ Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևը խնդրում է Ուկրաինայի նախագահին կազմակերպել «կանաչ միջանցք»՝ քաղաքից դիակները տեղափոխելու և Խերսոն սննդամթերք բերելու համար։ Կոլիխաևն ասում է, որ կան զոհեր և վիրավորներ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։