Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը գրավել են Դոնեցկի մարզի Վեսելոե գյուղը   
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը գրավել են Դոնեցկի մարզի Վեսելոե գյուղը  

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ուժերը գրավել են Դոնեցկի մարզի Վեսելոե գյուղըՌուսական ուժերը գրավել են Դոնեցկի շրջանի Վեսելոե գյուղը։ Այս մասին տեղեկությունը տարածել է ուկրաինական Deep Stat պորտալը։

Բացի այդ, ըստ տարածված տեղեկությունների, օկուպացիոն ուժերը առաջընթաց են գրանցել Դոենցկի շրջանի Լիսիչնոե, Իվանովկա, Սերգեևկա և Ժելանոե բնակավայրերի մոտ։

Ուկրաինայի Գլխավոր շտաբի տվյալներով՝ անցած օր ու գիշեր ռուսական ուժերը հարձակվել են 11 ուղղություններով, հատկապես Դոնեցկի շրջանում՝ Պոկրովսկի ուղղությամբ։ Ուկրաինական կողմի տեղեկություններով՝ անցած օր ու գիշեր ռազմաճակատում տեղի է ունեցել 127 մարտական ​​փոխհրաձգություն։