Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ռազմական ավիացիան ռմբակոծել է Կիևը
Ռուսական ռազմական ավիացիան ռմբակոծել է Կիևը: Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ երկրի մայրաքաղաքում երկու հզոր պայթյուն է որոտացել։
Բացի այդ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ստարոկոնստանտինովի ուղղությամբ երեք հրթիռ է թռչել։ Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ Ռիվնեն ու Լուցկին վտանգի տակ են։
Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, Ուկրաինայի ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական մարտավարական ավիացիայի ակտիվությունը հարավ-արևելքում դեռևս նկատվում է և կա ավիացիոն զենքի կիրառման վտանգ։
Ուկրաինայում արդեն երրորդ անգամ օդային հարձակման ահազանգ է հայտարարվել։