Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիայի շրջանին
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական օկուպացիոն ուժերը հրթիռային հարված են հասցրել Զապորոժիայի շրջանին

Ռուսական օկուպացիոն ուժերը հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Զապորոժիեի շրջանին։ Ինչպես հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները, հարձակումն իրականացվել է Զապորոժիայի արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների վրա։

Այս պահին վնասների և տուժածների մասին ամբողջական տեղեկատվությունը ճշտվում է։

Բացի այդ, դեկտեմբերի 5-ի գիշերը ռուսական զինուժը ռմբակոծել է Կրիվոյ Ռոգը։

Ուկրաինական լրատվամիջոցները գրում են, որ անցած օր ու գիշեր ռուսական օկուպացիոն ուժերը 64 անգամ ականանետերով և հրետանով ռմբակոծել են Սումիի շրջանը։ Ընդհանուր առմամբ, վերջին մեկ օրվա ընթացքում ռուս զինվորականները երկու հրթիռային և ավելի քան 10 հրթիռային հարված են հասցրել ուկրաինական բանակի դիրքերի և շփման գծի երկայնքով բնակավայրերի վրա։