Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական բանակը հերթական անգամ ռմբակոծել է Խարկով քաղաքը, կան վիրավորներ
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական բանակը հերթական անգամ ռմբակոծել է Խարկով քաղաքը, կան վիրավորներ

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական բանակը Խարկովին հարվածել է կառավարվող ավիառումբերով։ Ռումբերից մեկն ընկել է բնակելի բազմահարկ շենքի վրա։ Առնվազն 21 մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա։

Խարկովի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովի խոսքով՝ քաղաքում երկու ռումբ է ընկել։ Դրանցից մեկը Խարկովի Շևչենկովի շրջանում հարվածել է բազմահարկ բնակելի շենքին։

Տեղեկության համար նշենք, որ ռուսական բանակը վերջին շրջանում գրեթե ամեն օր հարձակումներ է իրականացնում Խարկովի վրա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել այս հարձակումը։