Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևում անհայտ անձինք հարձակվել են Զուրաբ Ադեիշվիլիի վրա, նա տեղափոխվել է հիվանդանոց
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիևում անհայտ անձինք հարձակվել են Զուրաբ Ադեիշվիլիի վրա, նա տեղափոխվել է հիվանդանոց

Կիևում անհայտ անձինք ծեծի են ենթարկել Զուրաբ Ադեիշվիլիին: Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Կիևի ոստիկանության տվյալներով՝ չորս անհայտ անձինք Ադեիշվիլիի վրա հարձակվել, ծեծի են ենթարկել և անհետացել։

Նրանց խոսքով՝ Ադեիշվիլին վնասվածքների պատճառով ստիպված է եղել հոսպիտալացվել։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, ծեծի փաստը կապված է Վրաստանում Ադեիշվիլիի գործունեության հետ:

Զուրաբ Ադեիշվիլին այժմ աշխատում է որպես Ուկրաինայի գլխավոր դատախազի խորհրդական։