Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիեւի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Ռադայի երկու անդամների մասնակցությամբ
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիեւի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Ռադայի երկու անդամների մասնակցությամբ

Կիևի կենտրոնում ծեծկռտուք է տեղի ունեցել Ռադայի երկու պատգամավորների մասնակցությամբ: Ոստիկանությունն ուսումնասիրում է դեպքը։

Ինչպես գրում է ուկրաինական «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը, ծեծկռտուքին մասնակցել են «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Կունիցկին և անկուսակցական պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը։

Ինչպես գրում է ուկրաինական հրատարակությունը, սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում ֆիզիկական բռնության նշաններով տղամարդը պնդում է, որ իր վրա հարձակվել են պատգամավորներ Դմիտրուկն ու Կունիցկին։

Ավելի ուշ համացանցում տարածվել են բուն ծեծկռտուքի կադրերը։ Տղամարդու խոսքով՝ պատգամավորներն իրեն մեղադրել են խարդախության մեջ ու գումար են պահանջել։

Լրատվամիջոցներին տված իր մեկնաբանություններում Դմիտրուկը կատարվածը գնահատել է որպես սադրանք և ասել, որ տղամարդը զինված է եղել դանակով և փորձում էր սադրել պատգամավորներին։