Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էներգոդարում՝ քաղաքապետարանի դիմաց, ռուսական զորքերը կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Էներգոդարում ռուս զինվորականները կրակ են բացել քաղաքապետարանի դիմաց հավաքված ցուցարարների վրա։
Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակում են նաև կրակոցների տեսագրությունները։
Քաղաքի կենտրոնում ցուցարարները բողոքի ցույց են անցկացրել ընդդեմ ռուսական օկուպացիայի։
Էներգոդար քաղաքը մարտի 4-ից գտնվում է ռուսական զորքերի շրջափակման մեջ։