Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնեցկի շրջանից տարհանման ուղղու վրա մարտեր են ընթանում, ինչի պատճառով տարհանումը հետաձգվել է

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնեցկի շրջանից տարհանման ուղղու վրա մարտեր են ընթանում, ինչի պատճառով տարհանումը հետաձգվել է:

Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են վարում ռուսական կողմի հետ Մարիուպոլից խաղաղ բնակիչների տարհանման ողջ ճանապարհով լռության ռեժիմը հաստատելու համար։

Մարիուպոլի քաղաքային խորհրդի տվյալներով՝ ռուսական զորքերը նույնպես շարունակում են ռմբակոծել Մարիուպոլն ու նրա շրջակայքը։

Ուկրաինայի փոխվարչապետ և ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը հայտարարել է, որ չնայած մարդասիրական օգնության առաքման լռությանը, ռուսական զորքերը սկսել են ծանր զինատեսակներով ռմբակոծել Վոլնովսկը։