Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդրեյ Երմակի հրաժարականից հետո նրա բոլոր խորհրդականներն ու օգնականները ազատվել են աշխատանքից
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անդրեյ Երմակի հրաժարականից հետո նրա բոլոր խորհրդականներն ու օգնականները ազատվել են աշխատանքից

Ուկրաինական լրատվամիջոցների ձեռք բերած փաստաթղթից պարզ է դառնում, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնից Անդրեյ Երմակի հեռացումից հետո աշխատանքից ազատվել են նաև նրա բոլոր օգնականներն ու խորհրդականները։

Նախագահի գրասենյակը չի հստակեցրել այն անձանց անունները, ովքեր պաշտոնները լքել են, սակայն հայտնի է, որ 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ Անդրեյ Երմակն ուներ ինը խորհրդական․ Ալեքսանդր Բևզի, Լիլիա Պաշինա, Վիկտորիա Ռոմանովա, Տատյանա Գայդուչենկո, Սերգեյ Լեշչենկո, Դարյա Զարովնա, Միխայիլ Պոդոլյակ, Էլինա Էլյանովա և Ալեքսանդր Ռոդնյանսկի։

Նշենք, որ Անդրեյ Երմակը հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի պաշտոնից երկրում հնչեղ կոռուպցիոն սկանդալից հետո։