Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անցած գիշեր Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է ոչնչացնել Ռուսաստանի արձակած 30 հրթիռներից ու անօդաչուներից 29-ը
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անցած գիշեր Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է ոչնչացնել Ռուսաստանի արձակած 30 հրթիռներից ու անօդաչուներից 29-ը

Ուկրաինայում ողջ գիշեր օդային տագնապի ռեժիմ է հայտարարվել։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը հաջողվել է ոչնչացնել Ռուսաստանի կողմից արձակված 30 հրթիռներից և անօդաչու թռչող սարքերից 29-ը։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը կարողացել է խոցել 24 անօդաչու թռչող սարք և հինգ թևավոր հրթիռ։

Ռուսաստանը թևավոր հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և բալիստիկ հրթիռներ է կիրառել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հարձակվելու համար։

Հարձակման հետեւանքով հրդեհ է բռնկվել արդյունաբերական օբյեկտներից մեկում։ Հրդեհը մարելու աշխատանքները դեռ շարունակվում են։

Դնեպրոպետրովսկի շրջանի վրա հարձակման հետևանքով 13-ամյա երեխա է վիրավորվել, տներ են վնասվել։