Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, ողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ
Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, ողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ

Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ, ողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։

Երկրի ռազմաօդային ուժերը տեղեկություններ են տարածում Ռուսաստանից թեւավոր հրթիռների ենթադրյալ արձակման մասին, որոնք, իրենց իսկ տեղեկություններով, վտանգ են ներկայացնում հարավային և արևելյան շրջանների համար։

Մինչ այդ ռուսական կողմը հարձակում էր սկսել Խարկովի մարզի վրա։ Այս մասին տեղեկություն է տարածել տեղական իշխանությունը։ Լրատվամիջոցների հաղորդմամբ, հարձակման հետեւանքով վնասվել է բնակելի տուն, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։