Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ ռուս օկուպանտների գործողությունների պատճառով Ուկրաինան դադարեցնում է գազի մեկ երրորդի տարանցումը Եվրոպա
Ռուս օկուպանտների գործողությունների պատճառով Ուկրաինան դադարեցնում է Ռուսաստանից Եվրոպա գազի մեկ երրորդի տարանցումը։ Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ֆորսմաժորների պատճառով անհնար է գազ տեղափոխել «Սախրանովկայի» և «Նովոպսկովի» սահմանային կոմպրեսորային կայաններով, որոնք գտնվում են օկուպացված տարածքներում», – ասվում է Ուկրաինայի գազատրանսպորտային համակարգի օպերատորի հայտարարության մեջ։
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով տարանցիկ համակարգի օբյեկտների մի մասը գտնվում է օկուպացված տարածքներում։