Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանը զանգվածային հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա, և ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ
Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանը զանգվածային հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա, և ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ

Ռուսաստանը զանգվածային հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի վրա։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ամբողջ երկրում հայտարարվել է օդային տագնապ։ Ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը հարձակվում է Ուկրաինայի վրա թևավոր հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով։

Երեկ երեկոյան երկրի մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ։ Վնասվել է բազմահարկ բնակելի շենք, իսկ մանկապարտեզի շենքում հրդեհ է բռնկվել։