Ուկրաինական լրատվամիջոցներ . Վոլոդիմիր Զելենսկու այցը ԱՄՆ կսկսվի սենատորների հետ հանդիպումով, որից հետո Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ 
Ուկրաինական լրատվամիջոցներ . Վոլոդիմիր Զելենսկու այցը ԱՄՆ կսկսվի սենատորների հետ հանդիպումով, որից հետո Զելենսկին Սպիտակ տանը կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ 

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու այցը Միացյալ Նահանգներ կսկսվի փետրվարի 28-ին սենատորների հետ հանդիպումով։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ամերիկացի օրենսդիրներն առավոտյան կհանդիպեն Ուկրաինայի նախագահի հետ, որից հետո Զելենսկին կմեկնի Սպիտակ տուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը կսկսվի տեղական ժամանակով 11:00-ին։ Հանդիպումից առաջ նախատեսված են կարճ հայտարարություններ լրատվամիջոցների համար։ Թրամփի և Զելենսկու հայտարարությունները և համատեղ մամուլի ասուլիսը նախատեսված են Վաշինգտոնի ժամանակով ժամը 13:00-ին։

Մինչ այդ տեղի կունենա, այսպես կոչված, օգտակար հանածոների մասին համաձայնագրի ստորագրումը։ Այնուհետեւ Վոլոդիմիր Զելենսկին կմեկնի Հադսոնի ինստիտուտ, իսկ երեկոյան «Ուկրաինայի տանը» կհանդիպի ուկրաինական համայնքի ներկայացուցիչների հետ։